Հոկտեմբերի 31-ին, ժամը 09.08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.18-ին, մարվել՝ 09.20-ին:

Այրվել է «ԳԱԶ-31» մակնիշի 77 ԼՏ 577 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: