Մենք մինչև այժմ չգիտենք թե ինչ է կատարվում գազի գնի հետ կապված և թե ինչ է լինելու: Անդրադառնալով այս խնդրին, այսօր կայացած ԱԺ ճեպազրույցի ընթացքում նման հարց բարձրացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: «Արդեն վեց ամիս է, ինչ չորս անգամ խորհրդարանում ես բաձրացրել եմ այս հարցը, սակայն հստակ որևէ պատասխան չեմ ստացել:Իսկ երկու օր առաջ վարչապետի ասածը բոլորին շփոթության մեջ է գցել: Իմ հարցը նրան հստակ է եղել», - նշեց նա, հավելելով, որ կարծիքներ կան, որ նա շփոթել է այդ հարցը Մաքսային միության պայմանագրի հետ, սակայն նա միաժամանակ նշեց, որ իր հարցը հստակ է եղել, իսկ մինչ այս բոլոր պատասխանները խուսափողական են: Նշենք, որ երկու օր առաջ ԱԺ նիստի ժամանակ Արամ Մանուկյանը դիմելով Տիգրան Սարգսյանին խնդրեց ցույց տալ գազի գնի պայմանագիրը, ինչին ի պատասխան վարչապետը հայտարարել է, որ նման պայմանագիր չկա: «Արմեն Մովսիսյանին էլ նույն հարցը մի քանի անգամ տվել եմ, սակայն կրկին «չգիտեմ», «չեմ հիշում» պատասխաններն են ստացվել: Կարևորում եմ այս հարցը, եթե նա ճիշտ է ասել և չի շփոթվել, ուրեմն կարևոր հարց է, ինչպե՞ս ենք գազ ստանում՝ առանց պայմանագրի: Ինչի՞ հիման վրա եք գազի գինը ձևավորում», - նշեց նա: Պատգամավորի խոսքերով, վարչապետը խնդրել է մնալ այդ հարցից հետո, իրենք տաս րոպե զրուցել ենք, վարչապետը բացատրել է թե նչպես է ձևավորվում գազի գինն առանց պայմանագրի: «Հավատացեք սթափ էր, խոսքերը հոդաբաշխ էին, ուրիշ մանրամասներ չեմ կարող հրապարակել, թե ինչ ենք զրուցել: Շատերի մոտ այն կարծիքն է եղել, որ միգուցե սխալ է հասկացել: Սակայն նա համոզեց ինձ, որ հենց այդպես էլ հասկացել է», - նշեց նա: Արամ Մանուկյանը հավելելեց, որ երեկ իրեն զանգահարել է վարչապետը, և իրենք զրուցել են: Վարչապետը հարցրել է, թե գրավոր հարցում արել է, թե ոչ: «Ես ասեցի Տիգրան ջան ինչքան ժամանակ է ամբիոնում պատռվում եմ այս հարցը բարձրաձայնելով: Նա ասեց պետական պայմանագրի մասին է խոսքը՞, ես ել ասեցի բացի իմ սղագրությունը, եթե պետական բառ գտնես, ներողություն կխնդրեմ: Նա ասեց, որ կճշտի էներգետիկայի նախարարությունից և կասի :Ես կարծում եմ, որ ինչ-որ բան ստորագրված է, սակայն թաքցնում են: Պայմանագիր ոչ մեկ չի տեսել», - նշեց նա, հավելելով, որ երկու Սարգսյաններն էլ անլուրջ մարդիկ են, իսկ սա անլուրջ վերաբերմունք է երկրի նկատմամբ: