Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին երգ է երգել' շնորհավորելով ռուս նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ. գրում է РИА Новости-ն:

 

Պուտինը մեկնել էր ինդոնեզական Բալի կղզի' մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին: Երբ Պուտինը ներս է մտել նիստերի դահլիճ, նրա ինդոնեզացի գործընկերը, կիթառի վրա նվագելով, երգել է «Happy Birthday to You»-ն: Հանդիպման այլ մասնակիցները սկսել են ձայնակցել Ինդոնեզիայի նախագահին, իսկ անակնկալի եկած Պուտինը նշել է, որ ինքը զգացված է:

 

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձավ 61 տարեկան: