Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատարանն ազատ չարձակեց, նրա կալանքի ժամկետը երկրացվեց երկու ամսով:

 

Նիստի ավարտից հետո նրա փաստաբան Արա Զաքարյանը հայտարարեց . «Համաներումը նրա հոդվածի վրա տարածվում է, իսկ այդ պայմաններում Վոլոդյա Ավետիսյանը պետք է գտնվի ազատության մեջ, համաներում կիրառողը դատախազություն է, սակայն դատարանն այդ հանգամանքը հաշվի առնելով, պարտավոր էր նրան բաց թողնել, Վոլոդյան պետք է դրսում լիներ»:

 

Դատարանի որոշումից զայրացան ազատամարտիկին սատար կանգնելու եկած քաղաքացիները և սկեցին բղավել. «ապօրինի երկիր», «Խայտառակ», «մարդու էշի տեղ եք դրել», «ո՞վ են սրանք»: