Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով քաղաքացի Ե. Խ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամլո ծառայությունից:

 

Ըստ քաղաքացու հաղորդման, 2012 թվականի մարտի 24-ին որդուն պատկանող Երևան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալության պայմանագրով երեք տարի ժամկետով հանձնել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ քննիչի եղբորը՝ Ա. Կ.-ին: 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին վերջիններիս տեղեկացրել է պայմանագիրը խզելու իր նպատակի մասին, սակայն ոստիկանության աշխատակիցը սպանության սպառնալիքներ տալով հրաժարվել է ազատել բնակարանը:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: