Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում' «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:

 

Այս պահին «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: Նրանք նշեցին, որ մինչև վերջ են պայքարելու և ցանկություն հայտնեցին հանդիպել Կենտրոնական բանկի նախագահի հետ։ Սակայն բանկի ներկայացուցիչնհերից մեկը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահն այս պահին Կառավարությունում է, և հնարավոր է' այնտեղից մեկնի Ղարաբաղ։

 

Եվ քանի որ հնարավոր չէր հանդիպումը նախագահի հետ, բնակիչներին առաջարկվեց հանդիպել Կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարի հետ։

 

Այս պահին բանկի ներսում նշված պաշտոնյայի հետ քննարկում է տեղի ունենում։