Երեկ կեսօրին` ժամը 12:10-ին, Հալեպի կենտրոնական Մունշիե շրջանը հրթիռակոծման է ենթարկվել. հայտնել է «Եռագույն» լրատվական կայքը` հղում կատարելով «Բերիո Նյուզ»-ին:

 

Հրթիռի պայթունի պատճառով եղել են զոհեր և վիրավորներ: Զոհերի մեջ է հայ վարորդ` 1966 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայաշատ Վիլանների թաղամասը ծանր հրթիռակոծման էր ենթարկվել, որի պատճառով մի քանի բնակիչ էր վիրավորվել, այդ թվում` 5 հայ` Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը: