Գերմանիա - Անգլիա (1:0) հանդիպմանը Մատս Հումելսը խաղին մասնակցեց 20 րոպե, որից հետո վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը լքեց դաշտը:

Արդյունքում' ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել խաղերին մինչև տարվա վերջ. տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Այդ խաղում վնասվածք է ստացել նաև Մարսել Շմելցերը: Նա չի կարողանա խաղալ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» կազմում ավելի վաղ վնասվածք էր ստացել նաև Սուբոտիչը: Արդյունքում' Կլոպի թիմը «Բավարիայի» հետ հանդիպմանը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Նապոլիի» հետ խաղին պաշտապանության գծում լուրջ խնդիրներ կունենա: