Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հավաք, որին կհաջորդի երթ դեպի Հայաստանի Նախագահի նստավայր, հայտարարում է «Արժանապատիվ Հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը:

 

ՌԴ նախագահի այցը համընկնում է 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ:

 

«Հավաքը և երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը, հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից» ,- նշվում է հայտարարության մեջ։