Բրյուսելն ափսոսանք է հայտնում Կիևի և Երևանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումից ու նախաստորագրումից հրաժարվելու կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրոպական միության նախագահ Հերման վան Ռոմպեյը:

 

«Շատ ափսոս, որ այսօր մենք չկարողացանք Ուկրաինայի հետ ստորագրել և Հայաստանի հետ նախաստորագրել ասոցացման պայմանագիրը: Սակայն այդ պայմանագրերը բաց են մնում ստորագրման համար: Կարևոր է պահը չզիջել և կողմնակի ճնշումներ թույլ չտալ»,-ասել է Ռոմպեյը:

 

Հիշեցնենք, այսօր Վիլնյուսում Հայաստանը և Ուկրաինան որևէ փաստաթուղթ չստորագրեցին: