
/armfootball.comՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ Ֆրանկ Ռիբերին արժանի է «Ոսկե Գնդակին».
- Ռիբերին անհավանական կերպով է անցկացրել նախորդ մրցաշրջանը: Ընդհանրապես, նա հիանալի կարիերա ունի: Մեր այս տարվա նման խաղի պատճառներից մեկն էլ Ռիբերիի վստահ ելույթներն են: Բնականաբար, Ռիբերին արժանի է «Ոսկե Գնդակին»,- մասնագետի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: