Կառավարությունում այսօր տեղի ունեցավ հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարություն մի քանի նախագիծ էր ներկայացվել ՀՀ ոստիկանության կողմից, որոնք ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, և որոնք հավանության արժանացան գործադիրի կողմից:

Նախագծերը ներկայացնելու ժամանակ ՀՀ ոստիկանապետը Տիգրան Սարգսյանին խառնեց նախագահի հետ: «Եթե թույլ տաք, պարո՛ն նախագահ...»,-ասաց Գասպարյանը և վայրկյան անց գիտակցելով սխալը՝ շտապեց ուղղել այն՝ «պարո՛ն վարչապետ», և շարունակեց կիսատ թողած խոսքը: