Արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանին նախագահ անվանելու շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին` ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է.

 

«Չափազանց ուշագրավ էր հետևել որպես դարի սենսացիա լուսաբանված Վլադիմիր Գասպարյանի բանավոր խոսքի մեջ տեղ գտած վրիպակը: Իհարկե', նույնիսկ ինֆուզորիայի ինտելեկտ ունեցողներին պարզ էր, որ դա դա զուտ վրիպակ էր (ըստ իս` պայմանավորված ոստիկանապետի զբաղվածության անմարդկային գրաֆիկով, որի ամենօրյա ականատեսն եմ լինում ես): Բայց դե պետք էր դատարկ տեղում սենսացիա ստեղծել: Ինչևէ, հետևելով տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին' այսօր կրկին համոզվեցի, որ մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում…»