Հունվարի 6-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ խանութ-տնակ է այրվում:

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են 1981 թ. ծնված Արթուր Մ.-ին պատկանող, չգործող խանութ-տնակի ներսում գտնվող տաղավարները:

 

Հրդեհը մարվել է ժամը 19.10-ին' մեկ մարտական հաշվարկի ուժերով:

 

Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: