Բոլիվիայում տեղատարափ անձրեվները համատարած հեղեղումեր են առաջացրել: Տեղումները չեն դադարում արդեն երկու ամիս:

 

Այդ ընթացքում զոհերի թիվը հասել է երեք տասնյակի: Աղետի պատճառով տարհանվել է 21 հազար բնակիչ: Երկրի իշխանությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ:

 

Մի շարք շրջաններ ամբողջովին ջրածածկ են եղել: Ջրով ու ցեխով են ողողվել ճանապարհներ ու տներ: Բոլիվիայի կառավարությունը փորձում է մարդասիրական օգնություն տրամադրել բոլոր տուժածներին: