ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խիստ մտահոգված է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության համար, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներին: Այս մասին հայտնում է habarlar.ru-ն:

 

«Մենք ցանկանում ենք ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կկարողանային շարժվել դեպի խաղաղ կարգավորում: Ես կարծում եմ , որ այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ երկու կողմերի ասածներն ու արածները չեն համապատասխանում իրար»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

 

Մոտ ժամանակներս Ջեյմս Ուորլիքը նախատեսում է համանախագահների հետ այցելել տարածաշրջան:

 

Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհրաժարվեն միմյանց նկատմամբ բռնություններ կիրառելուց: