Թուրքիայի վարչապետի 23 թիկնապահներ հեռացվել են ծառայությունից: Զանգվածային հեռացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում հայտնաբերվել են լսող սարքեր: Ինչպես հաղորդում է  թուրքական «T 24» ինտերնետային թերթը, դա արվել է դեկտեմբերի 17-ից սկսված ապօրինությունների եւ կաշառակերության «Մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի կողմից իրավապահ մարմիններում իրականացվող զտումների շրջանակում: Ծառայությունից հեռացվածների մեջ կան նաեւ վարչապետ Էրդողանի անձնական թիկնազորի և կառավարության անվտանգության տեսախցիկներին հետեւող կենտրոնի աշխատակիցներ:

 

Թուրքիայի ղեկավարների, այդ թվում նաեւ իր, աշխատասենյակներում լսող սարքերի առկայության եւ բջջային հեռախոսները հսկողության տակ գտնվելու մասին խոսել է նաեւ այդ երկրի նախագահ Աբդուլլա Գյուլը: Այդ ապօրինի լսումների հետ կապված' Գյուլն ասել է, որ «պետության համար դա տխուր վիճակ է»: «Երկրում այնպիսի իրավիճակ է, որ յուրաքանչյուր քաղաքացի կասկածում է, որ իրեն հետեւոմ են: Այս պետությունը չի կարող այսպես առաջ ընթանալ», -ասել է նա:

 

Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, Ստամբուլի Ֆեթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրի, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Ասլանի, գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ ձերբակալել է 50-ից ավելի անձանց, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության և Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցությ ան բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք է առաջադրվել նաեւ Թուրքիայի' Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Այդ ձերբակալություններից հետո վերոնշյալ նախարարները հրաժարական են տվել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարների եւ գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների: Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները պահանջու մ են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: