Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին հաջողվել է կանխել Ադրբեջանի հերթական հակահայկական սադրանքը: Միացյալ Նահանգների Հավայի նահանգում, որը նախագահ Օբամայի ծննդավայրն է, օրենսդիրները մերժել են Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձևերը:

 

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հան ձնախմբի բնորոշմամբ, երկու բանաձևերն էլ կողմնակալ և փաստերի տեսանկյունից թերի են եղել:

 

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հանդուրժողականության և մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ իրենց նվիրվածությամբ հայտնի Ալոհա նահանգի ներկայացուցիչներին' Բաքվի աճպարարական ջանքերը կանխելու իմաստության համար: Այսօրվա քվեարկությունը հզոր ազդանշան էր, որ Ադրբեջանի կոռումպացված և ոչ ժողովրդավար նախագահ Իլհամ Ալիևր, չնայած խավիարային դիվանագիտության վրա վատնած միլիոններին, չի կարող ձայներ հավա քել այստեղ' ԱՄՆ-ում»,-նշել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

 

Հավայի վարչական միավորի Ներկայացուցիչների պալատի Վետերանների, ռազմական, միջազգային հարցերի և մշակույթի ու արվեստի կոմիտեն այսօրվա լսումների ժամանակ մերժել է երկու հակահայկական բանաձևեր, որոնք ներկայացրել էր կոմիտեի նախագահ Մարք Թաքեյը:

 

Նշվում է, որ նահանգային ներկայացուցիչ Ռիդա Քաբանիլանը տեղական «Civil Beat» լրատվամիջոցին հայտնել էր, որ «բանաձևերն առաջ են մղվում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի կողմից»: «Civil Beat»-ը հետագայում հայտնել էր, որ անցյալ տարվա մայիսին կոնգրեսական Քաբանիլան և նախագահ Թաքեյն այցելել են Ադրբեջան, որի կառավարությունը մոտ 8 հազար դոլար էր ծախսել երկու օրենսդիրների ճանապարհորդության համար:

 

Նշենք, որ 2009 թվականի ապրիլի 7-ին օրինական ուժի մեջ է մտել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որով Հավային դարձել է ԱՄՆ-ի 42-րդ նահանգը, որ պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը: