Կորեական թերակղզու հարավում փետրվարի 23-ին մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ Key Resolve եւ Foal Eagle զորավարժությունները: Այս մասին ասված Է Ամերիկա-հարավկորեական միացյալ հրամանատարության մամուլի տեղեկագրում:

 

Նկատի ունենալով այն, որ զորավարժությունների սկիզբն ըստ ժամանակի համընկել Է Կիմգանսանի լեռներում (ԿԺԴՀ) 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի կողմից բաժանված ընտանիքների հանդիպման հետ, դաշնակիցները դրանք անցկացնում են, ինչպես նշում Է Ռյոնհապ գործակալությունը, «զուսպ ձեւով»: Այս անգամ որոշված Է զորավարժություններում չներգրավել ռազմավարական միջուկային ռմբակոծիչներ եւ Կորեական թերակղզու ափերի մոտ չփոխադրել միջուկային ավիակիր:

 

Key Resolve հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավվում են մինչեւ 10 հազար հարավկորեացի եւ 5,2 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնցից 1,1 հազարը տեղափոխվել են ԱՄՆ-ի զինված ուժերի արտասահմանյան ռազմակայաններից: Դրանք կավարտվեն մարտի 6-ին:

 

Նույնպես փետրվարի 23-ին սկսված Foal Eagle խոշորամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու երկրների ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, հատուկ նշանակության ուժերը, կտեւեն մինչեւ ապրիլի 18-ը: Ներգրավված հարավկորեական զորքերի քանակի մասին չի հաղորդվում, իսկ ԱՄՆ-ի կողմից դրանցում գործի են դրված 7,5 հազար զինծառայողներ:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պաշտոնական Փենյանը խիստ բացասաբար Է արձագանքում ամերիկա-հարավկորեական զորավարժությունների անցկացմանը՝ դրանք համարելով ԿԺԴՀ-ի վրա միջուկային հարձակման նախապատրաստություն: