Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել Է Ուկրաինայի 20 քաղաքացիների հաշիվները Համադաշնության բանկերում: Փետրվարի 28-ին տարածված պաշտոնական ցուցակում նշվում են Վիկտոր Յանուկովիչի ու նրա որդու՝ Ալեքսանդրի, Սերգեյ Արբուզովի, Նիկոլայ Ազարովի եւ նախարարների կաբինետի մի շարք այլ անդամների ազգանունները:

 

Իր հերթին Ժնեւի դատախազությունը փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ Է հարուցել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, փետրվարի 28-ին հայտնել Է Ժնեւի դատախազության մամուլի քարտուղար Էնրի դելլա Կազան: «Մենք հաստատում ենք, որ քրեական գործն սկսվել Է նախօրյակին: Եվ այդ գործի շրջանակներում Ուկրաինայի նախկին նախագահի որդուն՝ Ալեքսանդրին, պատկանող ժնեւյան ընկերության գրասենյակում անցկացվել Է խուզարկություն եւ փաստաթղթերի առգրավում»,-ասել Է դելլա Կազան:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ավստրիայի իշխանությունները Կիեւի պահանջով որոշում են ընդունել իրենց տարածքում արգելափակել Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները: Ընդսմին մարդկանց անունները, որոնց հաշիվները սառեցվել են, չեն նշվել:

 

«Այդ որոշումը ժամանակավոր Է եւ վավերական Է մինչեւ ԵՄ-ի համապատասխան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը»,-նշել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, ընդգծելով, որ որոշումը համաձայնեցվել Է Եվրոպայի արտաքին քաղաքական գերատեսչության, Ավստրիայի ֆինանսների նախարարության եւ կանցլերի հետ: