ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիային հրավեր է փոխանցվել, որպեսզի մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեին ներկա լինեն ինչպես այդ կազմակերպության, այնպես էլ առանձին երկրների դիտորդներ:
Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել են Ղրիմի Գերագույն Խորհրդում: Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանափոխություն: Գերագույն Ռադան նախագահ Վիկտոր Յանուկովիչին զրկել է իշխանությունից, փոխել Սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դրել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա, իսկ նախագահական ընտրությունները նշանակել մայիսի 25-ին: Յանուկովիչը հայտարարել է, որ ֆիզիկական վրեժխնդրության սպառնալիքների ներքո ստիպված է եղել լքել Ուկրաինան և շարունակում է մնալ երկրի ընտրված օրինական նախագահ:
Ուկրաինայի Ալևելքի և Հարավի մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Ռադայի ընդունած որոշումների լեգիտիմությունը' հայտարարելով Յանուկովիչի պաշտոնազրկման անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են կայացրել հանրաքվեներ անցկացնել' իրենց շրջանների ապագայի շուրջ: Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն նշանակվել է մարտի 16-ին: