Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, ովքեր պետք է հետևեին մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին, շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, հետ են կանչվել Դոնեցկի մարզից, որտեղ Կիևի իշխանությունները պայքարում են ռուսամետ զինյալների դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵԱՀԿ առաքելության աղբյուրը։

 

«Ընտրություններին դիտորդները (ԵԱՀԿ) չեն լինի Դոնեցկ քաղաքում, սակայն ԵԱՀԿ-ի աշխատողների հետկանչը Դոնեցկի մարզից ազդեցություն չի գործի տարածաշրջանում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության երկարատև աշխատանքի վրա» - մեջբերում է Reuters-ի աղբյուրը։

 

Ըստ նրա՝ եվրոպական վերահսկող մարմինը դուրս է բերում իր դիտորդներին Դոնեցկի մարզից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

 

Նշենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են ավելի քան 1200 դիտորդներ 47 երկրներից, այդ թվում՝ ավելի քան 1000 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 116 խորհրդարանականներ և ԵԱՀԿ ԽՎ անձնակազմը, ևս 46 դիտորդ ԵԽԽՎ-ից, 18-ը՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վերահաժողովից և 14-ը՝ Եվրախորհրդարանից: