ԵԱՀԿ-ն մերժել է Ղրիմի իշխանությունների նախաձեռնությունը, որոնք կազմակերպությանն առաջարկել են սեփական դիտորդներին ուղարկել մարտի 16-ին ինքնավարությունում կայանալիք առաջիկա հանրաքվեին: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Радио Свобода»-ն:

 

ԵԱՀԿ-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրենք չեն դիտարկում Ղրիմից ստացված այդ հրավերը, քանի որ նման հրավեր ԵԱՀԿ-ին կարող է ուղարկել միայն Ուկրաինայի կառավարությունը, իսկ Ղրիմը չունի նման լիազորություններ:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդուման մտադիր է մարտի 21-ին դիտարկել օրինագիծը, որով նախատեսվում է Ղրիմը միացնել Ռուսաստանին: