Ինչպես հայտնում է itar-tass-ը, Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը Կիև է ուղարկել շվեյցարացի դիվանագետ Հայդի Տագլիավինին, ով կմիջնորդի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունում:
Բուրկհալտերը ողջունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնողականությունը՝ բանակցություններ սկսելու և բռնությանն արագ վերջ տալու վերաբերյալ։
«Բանակցությունների հիմնական նպատակը լինելու է Ուկրաինայում բռնությանը վերջ դնելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։