Ինչպես հայտնում է UNIAN-ը, ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիային հրավեր է փոխանցվել, որպեսզի մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեին ներկա լինեն ինչպես այդ կազմակերպության, այնպես էլ առանձին երկրների դիտորդներ: Այդ մասին հայտնել է Ղրիմի Գերագույն Խորհուրդը:
Նշենք, որ Ուկրաինայի Արևելքի և Հարավի մի շարք շրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ճանաչել Ռադայի ընդունած որոշումների լեգիտիմությունը' հայտարարելով Յանուկովիչի պաշտոնազրկման անօրինականության մասին, ինչպես նաև որոշում են կայացրել հանրաքվեներ անցկացնել' իրենց շրջանների ապագայի շուրջ: Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն նշանակվել է մարտի 16-ին:
Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի է ունեցել իշխանափոխություն: Գերագույն ռադան նախագահ Վիկտոր Յանուկովիչին զրկել է իշխանությունից, փոխել Սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դրել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա, իսկ նախագահական ընտրությունները նշանակել մայիսի 25-ին: