Նիդեռլանդների Հայ դատի հանձնախումբը լավատես է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կվերանայվի Հայոց Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի վերաբերյալ որոշումն ու արդար դատավճիռ կկայացվի: «Այժմ պետք է սպասենք Գերագույն պալատի որոշմանը, այսինքն'դեռ մի արգելք այստեղ կա, պետք է Գերագույն պալատը հարցն անցկացնի, այնուհետև այն վերանայվի ու վճիռ կայացվի: Ես լավատես եմ, բայց շատ մեծ հույս չպետք է կապել ա յս որոշման հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ղեկավար Մասիս Աբրահամյանը:

 

Նրա խոսքով' հարցը բարոյականության դաշտում է, քանզի յուրաքանչյուր մարդ գիտի, որ Հայոց ցեղասպանությունը փաստ է ու այն ժխտելն' անբարոյականություն: «Կարծում եմ, որ եթե գործը վերանայման ենթարկվի, մենք հավանական ենք համարում, որ ազնիվ մարդկանց մոտ այդ զանգը կհնչի, որ բարոյականության հարցը այդպես թեթև չես կարող դատական ինչ-որ գործընթացի ենթարկել և ընդամենը ասելով, որ մարդու խոսքի ազատությունը սահամանփակում է, նման վճիռ կայացնել»,-շեշտեց Մասիս Աբրահամյանը:

 

Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի ղեկավարը կարծում է, որ եթե նույնիսկ եվրոպական դատարանը վերջ ի վերջո ի վնաս հայերի որոշում կայացնի, չպետք է հուսալքվել, քանի որ անելիքները շատ են: «Այս վիճաբանությունը, թե, արդյոք, մարդու խոսքի ազատության իրավունքն է կարևոր, թե ցանկացած ցեղասպանության ճանաչումը, ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում քննարկվում է, և պետք է տեսնենք, թե որն ավելի ծանր կշիռ կունենա»,-եզրափակեց Մասիս Աբրահամյանը:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածովդատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելուհամար ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-իդատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքներիեվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարականդատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:

 

ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ կուղղի մինչև մարտի 17-ը: Մինչ Շվեյցարիայի կողմից բողոքարկման որոշման կայացումը եվրոպական երկրների հայկական համայնքները հանդիպել են իրենց երկրներում Շվեյցարիայի դեսպաններին ու պահանջել հայց ներկայացնել ՄԻԵԴ: Հանդիպում եղել էր նաեւ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի եւ այդ երկրում Շվեյցարիայի դեսպանի միջեւ:


Անի Նազարյան