3 միլիոն մարդ Է միացել Boeing 777-200 անհետացած ինքնաթիռի վիրտուալ որոնումներին: Ինքնաթիռը պատկանում Է «Մալայզիական ավիաուղիներ»-ին, որում եղել են 227 ուղեւորներ եւ անձնակազմի 12 անդամներ:

 

Ինչպես հաղորդել Է CBS հեռուստաալիքը, վկայակոչելով Tomnod.com պրոֆիլային կայքի ներկայացուցիչներին, որը հնարավորություն Է ընձեռել ուսումնասիրելու հինգ արբանյակների կողմից արված բարձր լուծաչափի լուսանկարները, ինքնաթիռի թռիչքի գոտին ուսումնասիրող օգտատերերի թվաքանակն ավելացել Է՝ հասնելով երեք միլիոնի:

 

«Մեզ միացել են տասնյակ երկրների կամավորներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով. նրանք բոլորը փորձում են օգնել՝ լուծելու հանելուկը»,-հայտնել Է Շեյ-Հաար-Նոյ կայքի հիմնադիրը: «Այժմ մենք կարող ենք խոսել այն մասին, որ օգտատերերը համատեղ ջանքերով հասցրել են ուսումնասիրել հսկայական թվով լուսանկարներ. խոսքը 1,7 միլիոն միավորի մասին Է,-շարունակել Է նա:-Մարդիկ որոնումներով են զբաղվում 8-ից 10 ժամ, միլիոնների ջանքերը, հավանաբար, կկարողանան օգնել»:

 

Կամավորներին միանալու համար բավական Է մտնել կայք, ծանոթանալ որոնման համակարգի հետ եւ ձեռնամուխ լինել լուսանկարների ուսումնասիրմանը, նշումներ անելով կասկածելի թվացող օբյեկտների վրա:

 

Այս պահին Boeing-ի որոնումներում գործի են դրված Մալայզիայի, Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի եւ ԱՄՆ-ի ավիացիան ու նավերը: Կորած ինքնաթիռը գտնելու համարՊենտագոնը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիր Է ուղարկել Հնդկական օվկիանոսի շրջան:

 

«Մենք ունենք որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ ինքնաթիռն ընկել Է Հնդակական օվկիանոս»,- մեջբերում Է հեռուստաալիքը բարձրաստիճան զինվորականի խոսքը: Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քառնին հայտարարել Է, որ ինքնաթիռի որոնման գոտին կարող Է ընդլայնվել մինչեւ Հնդկական օվկիանոս՝ ելնելով նոր տեղեկատվությունից: Ըստ որում նա չի ճշտել, թե ինչ նոր տվյալներ են ստացել ԱՄՆ-ի իշխանությունները:

 

Ինչպես հաղորդել են Պենտագոնի ներկայացուցիչները, ամերիկյան Kidd Էսկադրային ականակիրը, որն ավելի վաղ Մալայզիայի իշխանությունների խնդրանքով տեղաբաշխվել Էր Մալակայի նեղուցի արեւմտյան մասում, այժմ շարժվում Է դեպի այն շրջան, որտեղ Հնդկական օվկիանոսը սահմանակցում Է Անդամանյան ծովի հետ: Նավում գտնվում են ուղղաթիռներ, որոնք նույնպես կարող են մասնակցել որոնումներին

 

Boeing 777-200 ինքնաթիռի հետ կապը, որտեղ գտնվում էին 227 ուղեւորներ եւ անձնակազմի 12 անդամներ, կտրվել էր մարտի 7-ին Երեւանի ժամանակով ժամը 22:40-ին Մալայզիայի մայրաքաղաքից թռիչքից երկու ժամ անց: Այդ պահին հանրանավը գտնվում էր Հարավչինական ծովի վրա՝ Կոտա-Բարու քաղաքից 120 ծովային մղոն հեռավորության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում եղել են Չինաստանի 154 քաղաքացիներ, Մալայզիայի՝ 38, Հնդկաստանի՝ 5, Ինդոնեզիայի՝ 7, Ավստրալիայի՝ 7, ԱՄՆ-ի՝ 4, Ֆրանսիայի՝ 3, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Ուկրաինայի՝ երկուական, Ռուսաստանի եւ Նիդեռլանդների՝ մեկական քաղաքացիներ: