Ստեփանակերտում «Արցախը կողմ է ինքնորշմանը» խորագրով մարտի 18-ին կայանալիք համերգը նվիրված կլինի Ղրիմի ինքնորոշմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ բացօթյա համերգի մեկնարկը 18:00-ին է, և չի բացառվում, որ համերգին մասնակցի նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

 

«Նման համերգներ Ստեփանակերտում շատ հաճախ են կազմակերպվում, և քանի որ Ղրիմը վերջերս ինքնորոշում ստացավ, ապա այս տարվա առաջին համերգը նվիրված է հենց Ղրիմին: Այս կերպ Արցախն իր դիրքորոշումն է հայտնում երկրների ինքնորոշման կարևորագույն հարցին»,- ասաց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ ինքնորոշված երկրներին նվիրված համերգների անցկացումը Ստեփանակերտում ավանդական է:

 

Նման համերգներ են անցկացվել նաև ինքնորոշում ցանկացող Կատալոնիայի և Շվեյցարիայի պատվին: