Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում ՌԴ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովին, որին բողոքի նոտա է հանձնվել Ռուսաստանի կողմից անօրինական Ղրիմի Հանրապետության ճանաչման եւ ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետության ու Սեւաստոպոլի ընդունման մասին պայմանագրի ստորագրման դեմ, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

«Ռուսական կողմի այդ գործողությունները չեն համապատասխանում պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ անխախտելիության եւ ներքին գործերին չմիջամտելու երաշխիքների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ուկրաինական կողմը ՌԴ-ի նշված գործողությունները գնահատում է որպես անեքսիայի ակտ եւ «կտրականապես ժխտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության տարածումը նրա կողմից բռնազավթված Ուկրաինայի տարածքի վրա եւ իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ միջազգային օրենքին եւ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան», հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: