ԱՊՀ-ից Ուկրաինայի հնարավոր դուրս գալը կհարվածի նրա տնտեսությանը, Մինսկում մարտի 20-ին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

«Համագործակցությունից Ուկրաինայի հնարավոր դուրս գալն, իհարկե, ուժգին կհարվածի նաև Ուկրաինայի ժողովրդին, տնտեսությանը: Մասնավորապես, Ուկրաինա մուտքի այցագրեր կսահմանվեն: Ինչպե՞ս կարելի դա անել, երբ միլիոնավոր մարդիկ կապված են ազգակցական կապերով»,-ասել է Լեբեդևը: