Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է այսօր Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուգի» դեմ կայանալիք խաղին:

«Վոլֆսբուրգի» դեմ խաղը կլինի Բունդեսլիգայի կենտրոնական խաղերից մեկը: Մրցակիցն այժմ լավ մարզավիճակում է և բավականին ուժեղ է' այս խաղում միավոր վաստակելու համար: Մեզ համար լավ կլինի հաղթել, քանի որ երկրորդ տեղը պահպանելու լավ հնարավորություն է: Պետք չէ մոռանալ, որ «Վոլֆսբուրգը» լրացուցիչ շարժառիթ ունի. երեկ «Բայերը» պարտվել է, իսկ նրանք 4-րդ տեղ դուրս գալու հնարավորություն ունեն»,-Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը: