Ուկրաինայի ՆԳ նախարարությունը ապրիլի 8-ին «հակաահաբեկչական գործողություն» է սկսել Խարկովում: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: «Սկսվել է «հակաահաբեկչական գործողությունը»: Քաղաքի կենտրոնը շրջափակված է: Մի անհանգստացեք: Կավարտենք՝ կբացենք»,- նշել է նա:

 

Ավելի վաղ Ուկրաինայի արեւելյան ու հարավային տարածաշրջաններ երկրի այլ մասերից ժամանել էին միլիցիայի լրացուցիչ հատուկ ստորաբաժանումներ: «Այդ հատուկ ստորաբաժանումները պատրաստ են լուծել օպերատիվ խնդիրները»,- Ավագովի խոսքը մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

Մի խումբ հասարակական գործիչներ «մարզի գրոմադայի» ժողով են անցկացրել մարզային վարչակազմի շենքում, որի ընթացքում հավաքվածներն անվստահություն են հայտնել Խարկովի մարզխորհրդի պատգամավորներին: Նրանց կողմից հրապարակվել է այն մարդկանց ցուցակը, ովքեր ստանձնել են մարզային խորհրդի պատգամավորների պարտավորությունները: Որոշում է ընդունվել ստեղծել անկախ պետություն, որը կկրի «Խարկովի Ժողովրդական Հանրապետություն» անվանումը: Նրանց հայտարարության համաձայն՝ այդ որոշումը ուժի մեջ կմտնի մարզային հանրաքվեում հաստատվելուց հետո, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: