ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մայիսի 17-ին կմեկնի Միացյալ Նահանգներ' մի շարք քաղաքներում հնարավոր գործընկերների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

 

Հանդիպումների ընթացքում դեսպան Հեֆերնն ակնկալում է տարբեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակել մշակութային տուրիզմին/մշակութային պահպանությանը, ինչպես նաև գիտությանը, տեխնոլոգիաներին ու նորարարություններին առնչվող հարցերի շուրջ:

 

Գործընկերային հանդիպումների շարքը եզրափակելուց հետո, դեսպանը խորհրդակցություններ կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Հեֆերնը Հայաստան կվերադառնա հունիսի 12-ին: