ԱՄՆ-ի՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ եւ այն կարծիքին է, որ հենց նա կհաղթի 2016 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ ներկայացնելով Ipsos սոցիոլոգիական ընկերության հարցման տվյալները:

 

Հարցումը ցույց Է տվել, որ ամերիկացիների 56 տոկոսը Քլինթոնին համարում Է արդյունավետ աշխատանքով աչքի ընկնող առաջնորդ: Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 43 տոկոսը հայտնել Է, որ նրա նկատմամբ ավելի շուտ բացասական վերաբերմունք ունի, քան չեզոք:

 

«Դա բարձր նախագահական ցուցանիշ Է: Այդպիսի թվեր ունեն միայն նախագահները, գուցե նաեւ փոխնախագահները եւ կինոաստղերը»,-ասել Է Ipsos-ի ներկայացուցիչ Քրիս Ջեքսոնը:

 

Հարցվածների ճնշող մեծամասնությունը հայտնել Է, թե իրենք գիտեն՝ ով Է Քլինթոնը, դրա հետ մեկտեղ հարցմանը մասնակցած հանրապետականների քառորդ մասը հայտարարել Է, որ իրենք դրական են գնահատում Քլինթոնին, որը ներկայացնում Է Դեմոկրատական կուսակցությունը: Դեմոկրատների՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների ավելի քան կեսը հայտնել Է, որ պատրաստ Է քվեարկել նրա օգտին, իսկ բոլոր հարցվածների կեսից ավելին կարծիք Է հայտնել, որ Քլինթոնը «կհաղթի հաջորդ նախագահական ընտրություններում»:

 

Քլինթոնն ինքն առայժմ չի հայտարարել Սպիտակ տան բարձրագույն պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին. այդուհանդերձ, նա համարվում Է ֆավորիտներից մեկը, նշում Է Reuters-ը:

 

Ընդամենը Ipsos-ի հարցմանը մասնակցել Է 1518 չափահաս ամերիկացի: Հարցումն անցկացվել Է մայիսի 11-15-ին: Ընկերությունը հավաստում Է, որ նման հարցումների դեպքում վիճակագրական սխալանքը կազմում Է մոտավորապես 2,9 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: