Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մայիսի 29-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ, որոնցից 2-ը' 3 և 4 բալ ուժգնությամբ, տեղի են ունեղել Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Մայիսի 30-ին 3 բալանոց ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն օրը Ռուսաստանի (Դաղստան) Դերբենտ քաղաքից 52 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազնել է 4 բալ:

 

Նույն ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել մայիսի 31-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին րոպեներ անց հաջորդել է 3 բալանոց հետցնցում: Եվս մեկ 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ագրի քաղաքից 22 կմ դեպի հարավ-արևմուտք: Հունիսի 3-ին Իրանի հյուսիսում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Գերմի քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6.2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել մայիսի 31-ին խաղաղօվկիանոսյան մեքսիկական ափերի մոտ. զոհեր և ավերվածություններ չկան: