Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Երկրաշարժերից 2-ը' 5 և 5-6 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքի տարածքում են գրանցվել:

 

Հունիսի 8-ին Իրանի Մակու քաղաքից 29 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնն է եղել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող տարածքը: 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում' Ահար քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: