Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, Մարինա Մարգարյանի, Ռուստամ Մախմուդյանի, Օվչի Ամոյանի, Սմբատ Եղիազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Զարինե Ղազինյանի և Աշոտ Ոսկանյանի գրանցումները' հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:

 

Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի' «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Գրիգորանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը' ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն' պատգամավորի մանդատը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին տալու վերաբերյալ:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն' Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Մարտին Սարգսյանի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վազգեն Կարախանյանին տալու վերաբերյալ:

 

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն