Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը կոնֆերանսում ելույթի պահին ուշաթափվել եւ հոսպիտալացվել է:

 

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախարարի առողջական վիճակի վատացման պատճառն արյան բարձր ճնշումն է եղել:

 

Նշվում է, որ նախարարի ճնշումը կտրուկ բարձրացել է գերհոգնածության պատճառով: