Ադրբեջանի բանակը ստեղծում է սեփական օդադեսանտային զորքերը: Այս մասին հայտնում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:

 

Ըստ տեղեկատվության' Թուրքիայի զինված ուժերը դեսանտային դասընթացներ են կազմակերպել, որն արդեն ավարտել են ադրբեջանցի 25 հատուկ նշանակության զինծառայողներ:

 

6 շաբաթ տեւողությամբ դասընթացները սկսվել են մայիսի 12-ին եւ ավարտվել մի քանի օր առաջ: