Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից յոթ պետություններ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում պայմանագիր են ստորագրել արագ հակազդման նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ միավորված Էքսպեդիցիոն ուժեր ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել Է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Միավորված Էքսպեդիցիոն ուժերի կազմում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Դանիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները: Զորքերի հրամանատարությունը կիրականացնի Մեծ Բրիտանիան:

 

Էստոնիայի կողմից փաստաթուղթն ստորագրել Է պաշտպանության նախարար Սվեն Միքսերը: Նա նշել Է, որ «այդ ուժերի ստեղծումը կոնկրետ քայլ Է ՆԱՏՕ-ի արագ հակազդման ընդունակությունը մեծացնելու ուղղությամբ»:

 

Համաձայնագրի ստորագրումից հետո բանակցություններ կսկսվեն միավորված Էքսպեդիցիոն ուժերի կառուցվածքի, նոր ստորաբաժանման թվակազմի եւ դրա ստեղծման գործում մասնակից երկրներից յուրաքանչյուր ներդրման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: