Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 96 պաղեստինցի և վիրավորվել ևս 630-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով պաղեստինյան լրատվամիջոցները, իսրայելական օդուժը շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածի տարբեր շրջանները, մասնավորապես Մաղարի ճամբարի և գյուղատնտեսական շրջանների ուղղությամբ: Աղբյուրը տեղեկացնում է, որ զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են:

 

Հուլիսի 11-ի վաղ առավոտյան իսրայելական ռմբակոծության հետևանքով 6 պաղեստինցի զոհվել է, ևս 16-ը վիրավորվել, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են: Իսրայելական աղբյուրները իրենց հերթին տեղեկացնում են, որ Գազայի հատվածից իսրայելական տարածքների ուղղությամբ շարունակվում է հրթիռների հարձակումը:

 

Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածում կրակի դադարեցման բանակցություններ օրակարգում չկան: Ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունները Գազայի հատվածում կշարունակվեն:

 

Ռազմական գործողությունների սկզբից մինչև այժմ Իսրայելը հարվածել է Գազայի հատվածի 800 նպատակակետերի ուղղությամբ՝ օգտագործելով ավելի քան 800 տոննա զնեք և պայթուցիկ սարքավորումներ: