ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 24-ին վերադարձել է Վաշինգտոն իր երշաբաթյա արձակուրդից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարն այն անցկացրել է ընտանիքի հետ Մարտաս Վինյարդ կղզում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Մասաչուսեթսի նահանգի ափի մոտ:

 

Անցած արձակուրդը հանգիստ համարել չի կարելի: Առայժմ հայտնի չԷ Օբամայի պլանների մասին արձակուրդից հետո առաջին շաբաթվա համար: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել Է, որ օգոստոսի 25-ին նախագահի մոտ տեղի կունենան աշխատանքային հանդիպումներ, իսկ օգոստոսի 26-ին պլանավորված Է ուղեւորություն Հյուսիսային Կարոլինիա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: