Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մադրիդյան թիմում Մոուրինյուի օրոք դժվարին ժամանակներ են եղել:

Անդրադառնալով իր հետ աշխատած մարզիչներին՝ պորտուգալացին նշել է.

«Ինձ հետ աշխատած մարզիչներից միայն Ալեքս Ֆերգյուսոնի հետ եմ ընկերություն անում: Աշխատել եմ Մանուել Պելեգրինիի, ինչպես նաև Կարլո Անչելոտիի հետ, որոնց հետ ունեմ շատ լավ հարաբերություններ: Սակայն ֆուտբոլ խաղում եմ ոչ թե ընկերներ ձեռք բերելու, այլ հաջողության հասնելու համար: Մոուրինյուի ժամանակ մեզ մոտ վատ մթնոլորտ էր, դժվարին շրջան և իրավիճակ՝ կապված ֆուտբոլիստների և երկրպագուների հետ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն: