Ցանկանում եմ օգնել «Ռեալին» հաղթել: Այս մասին հայտարարել է «Արքայական ակումբի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և հավելել, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց մադրիդյան թիմում:

«Երազանքս կարիերաս «Ռեալում» ավարտելն է: Եթե հոգ տանես առողջությանդ մասին, ապա կարելի է խաղալ մինչև 40 տարեկան: Ես դեռ 5-6 տարի ունեմ՝ բարձրակարգ ֆուտբոլ խաղալու համար: Ինձ լավ և հարմարավետ և օգտակար եմ զգում Մադրիդում: Ցանկանում եմ օգնել «Ռեալին» հաղթել»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է Marca-ն: