Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրապետության իրավապահ մարմիններից պահանջել Է անհապաղ հետաքննել կրոնական անհանդուրժողության փաստը Քոբուլեթում եւ մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Սեպտեմբերի 10-ին տեղի մի խումբ բնակիչներ, բողոքելով Քոբուլեթում մեդրեսեի կառուցման դեմ, խոզ են մորթել եւ կենդանու գլուխն ամրացրել շենքի դռանը:

 

«Ես սկզբունքորեն դատապարտում եմ նախօրյակին Քոբուլեթում իրականացված այդ սադրանքը: Դա կրոնական անհանդորժողության եւ կրոնական հատկանիշով դիմակայության փորձ Է, որը պետությունը թույլ չի տա եւ միշտ կխոչընդոտի»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ, որը տարածվել Է սեպտեմբերի 11-ին:

 

«Կրոնական դիմակայությունը խորթ Է մեր ժողովրդին: Վրաստանը միշտ Էլ հայտնի Է եղել հանդուրժողությամբ, մեր երկրում միշտ Էլ խաղաղ գոյակցել ու միմյանց հարգել են տարբեր դավանանքների մարդիկ: Այդ սադրանքը ձեռնտու Է միայն նրանց, ովքեր ցանկանում են անկայունության երեւութականություն ստեղծել Վրաստանում, եւ նրանց, ովքեր ցանկանում են կրոնական դիմակայություն բորբոքել»,-ասել Է Ղարիբաշվիլին: «Ցանկանում եմ հավաստիացնել Վրաստանի մուսուլմանական բնակչությանը, որ մենք ամեն ինչ կանենք նրանց շահերը պաշտպանելու համար: Բոլոր մեղավորները կպատժվեն օ րենքի ողջ խստությամբ»,- հայտարարել Է Վրաստանի վարչապետը: