Դոնբասի մի շարք շրջաններին հատուկ կարգավիճակ տալով՝ Կիևը, փաստորեն, կճանաչի վերջինիս անկախությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Լուգանսկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության առաջնորդ Իգոր Պլոտնիցկիին:

 

«Եթե որևէ պետության տարածքում առանձնանում է որոշակի տարածք, ապա պետությունն ինքն է որոշում, որ այդ մեկուսացված տարածաշրջանում չեն գործում պետության օրենքները: Դա հենց այն է, ինչին մենք ձգտում ենք: Բոլորը պարզապես վախենում են ցույց տալ, որ դա հենց մեկուսացումն է և առանձին հանրապետություն հասկացողությունը»,- ասել է ԼԺՀ վարչապետը:

 

«Ուկրաինան դեռևս փորձում է մեզ քաղաքական քողով պարուրել, հետևաբար փնտրում է «հատուկ կարգավիճակ» արտահայտությունը: Թող դա անվանեն հատուկ կարգավիճակ, բայց եթե տվյալ տարածաշրջանում չեն գործում Ուկրաինայի օրենքները՝ դա, ըստ էության, մեր անկախության ճանաչումն է, միայն, այլ կերպ ասած, ավելի նուրբ և փափուկ ձևով»,- ասել է Պլոտնիցկին:

 

Բացի այդ նա նաև նշել է, որ Մինսկում կայացած եռակողմ շփման խմբի հետ բանակցությունների շրջանակներում Դոնբասի կարգավիճակի հարցը չի քննարկվել:

 

Կիևի իշխանությունները և արևելաուկրաինական աշխարհազորայինները սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի, ռազմագերիների փոխանակման և մի շարք քաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես, աշխարհազորայինների համաներման և Դոնբասի որոշ շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունման վերաբերյալ:

 

Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 16-ին համաներման և Դոնբասի որոշ շրջանների տեղական իշխաննությունների հատուկ լիազորությունների մասին օրենքներ է ընդունել, որոնց ցանկը կորոշի Ուկրաինայի գաղտի ծառայությունը: