Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդին, ում հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր: