«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն փետրվարի 26-ին Կիեւում հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բյոռնսի հետ եւ քննարկել երկրի իրադրության կարգավորումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:

 

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ կարծիքներ փոխանակել ճգնաժամից դուրս գալու ուղիների շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է «Բատկիվշչինա»-ի կայքում:

 

Նշվում Է, որ Ուիլյամ Բյոռնսը «Յուլյա Տիմոշենկոյին շնորհավորել Է բանտից ազատվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ ակտիվ քաղաքական կյանք նրա վերադարձը կնպաստի Ուկրաինայի իրադրության կայունացմանը»:

 

Բյոռնսը նաեւ Տիմոշենկոյին Է փոխանցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի շնորհավորանքը: