«Շրջանառության հարկի մասին» օրենքում նոր փոփոխություններից դժգոհող առևտրականներն այս պահին հեռացել են Ազգային ժողովի մոտից, սակայն ժամը 17:30-ին կրկին կհավաքվեն խորհրդարանի մոտ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոչ իշխանական ուժերի մի խումբ պատգամավորների հետ հանդիպումից հետո առևտրականներն իմացան, որ իրենց հուզող հարցը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, ժամը 18:30-ին:

 

Մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցները որոշեցին հեռանալ և վերադառնալ 17:30-ին և պատրաստվել արտահերթ քննարկմանը: