Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 1-ի սակարկությունների ընթացքում ընկնում են Լիբիայում նավթի արդյունահանման բարձր մակարդակի պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

 

Երեւանի ժամանակով ժամը 7:30-ի դրությամբ հյուսիսամերիկյան Brent Crude Oil մակնիշի նավթախառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի արժեքը նվազել Է 2,33 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 94,99 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել Է 3,42 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 91,44 դոլար:

 

Լիբիայի National Oil Corp նավթի պետական կորպորացիան հաղորդել Է, որ սեպտեմբերի 30-ին նավթի արդյունահանումը կազմել Է 900 հազար բարել:

 

Bloomberg գործակալությունը նշում Է, որ սեպտեմբերին ՕՊԷՔ-ի երկրների թվում նավթի արդյունահանման ցուցանիշով առաջատար Է դարձել Լիբիան՝ այն հասցնելով վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: